ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ոստիկանությունը քվեարկության օրը ստացել է 53 տեղեկատվություն

Ոստիկանությունը քվեարկության օրը ստացել է 53 տեղեկատվություն
02.10.2016 | 19:26

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ)։

ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝


Ըստ փուլերի


Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 48:


Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ - 6,
2. Լոռու մարզ - 20,
3. Գեղարքունիքի մարզ - 8,
4. Վայոց ձորի մարզ - 1,
5. Սյունիքի մարզ - 0,
6. Կոտայքի մարզ - 18:


Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:
Հիշեցնում ենք, որ ստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:


Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ